top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ֆրանսիան դեմ է Եվրոպայում գազի սպառման կրճատման ընդհանուր թիրախներ սահմանելուն



Ֆրանսիան դեմ է մոտալուտ էներգետիկ ճգնաժամի պայմաններում Եվրոպայում գազի սպառման կրճատման ընդհանուր թիրախներ սահմանելուն, հայտարարել են Ֆրանսիայի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները, փոխանցում է Reuters-ը։ Նրանց խոսքով՝ նպատակները, մասնավորապես, պետք է հաշվի առնեն յուրաքանչյուր երկրի արտահանման հնարավորությունները։ Եվրահանձնաժողովն ավելի վաղ ԵՄ բոլոր երկրներին առաջարկել էր օգոստոսից մարտ 15 տոկոսով նվազեցնել գազի սպառումը։ Միջոցառումն ի սկզբանե լինելու է կամավոր, բայց պարտադիր կդառնա, եթե Հանձնաժողովը արտակարգ իրավիճակ հայտարարի։ Բայց հենց սկզբից առաջարկը հանդիպել է մի շարք երկրների քննադատություններին։ Իսպանիան, Պորտուգալիան եւ Հունաստանը առավել բացահայտ թշնամական են տրամադրված, միեւնույն ժամանակ, ինչպես դիվանագետներն են ասում, Դանիան, Ֆրանսիան, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդեռլանդները եւ Լեհաստանը նույնպես համաձայն չեն, որ Հանձնաժողովին գազի կրճատումների հրամաններ տալու իրավունք ընձեռվի։

0 comments

Комментарии


bottom of page