top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Քառասունչորսօրյա պատերազմում զոհվածների ևս 9 ընտանիք բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ է ստացել


Սեպտեմբերի 6-ին ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը քառասունչորսօրյա պատերազմում զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների՝ հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրի միջոցով բնակարան ձեռք բերելու համար շահառու ճանաչված ևս ինն անձանց հանձնել է սերտիֆիկատներ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից։ Դրանց տրամադրման գործընթացը շարունակվում է։ Սերտիֆիկատներ ստացած քաղաքացիների թիվն արդեն քառասունմեկ է, որոնցից վեցն իրացման փուլում է, երկուսն՝ ավարտված։

0 comments

댓글


bottom of page