Փելոսիի Հայաստան այցից հետո իրավիճակը սահմանին կարող է սրվել. Կարեն Քոչարյան
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի մեկնումից հետո իրավիճակը սահմանին կարող է սրվել։ Այս մասին սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Այնուամենայնիվ, ինչպես նշել է փորձագետը, նոր խաղացողներ տարածաշրջանում չեն հայտնվի։
«Հայաստանի սահմաններին նախկինի պես լինելու են թուրքական, ադրբեջանական, իրանական եւ ռուսական բանակները»,- ասել է Քոչարյանը։
Այս առնչությամբ քաղտեխնոլոգը Հայաստանի իշխանություններին կոչ է արել սթափ գնահատել իրավիճակը եւ սկսել դիտարկել մարտական գործողությունների վերսկսման սպառնալիքը։ Նա նաեւ կոչ է արել համադրել երկրի շահերը գերտերությունների եւ ընթացիկ գործընկերների հետ՝ չխզելով արդեն գոյություն ունեցող հարաբերությունները։
«Եթե ռազմավարական դաշնակիցը չի արդարացրել հույսերը եւ իրեն այնպես չի պահել, ինչպես, ասենք, Թուրքիան Ադրբեջանի նկատմամբ, դեռ չի նշանակում, թե պետք է ջնջել բոլոր նախկին հարաբերությունները, համոզված է փորձագետը։
Քոչարյանը վստահ է. ստեղծված իրավիճակում Հայաստանը նույնքան պետք է Ռուսաստանին Հարավային Կովկասում, որքան ՀԱՊԿ օգնությունը՝ Երեւանին։ Նա ՀԱՊԿ-ից կամ ԵՏՄ-ից դուրս գալը չի համարում համարժեք որոշում, մանավանդ եթե չեն գտնվել փոխարինողներ առկա բոլոր հնարավորություններին։
«Հարցերը շատ են, եւ պատասխանները պետք է լինեն թղթի վրա»,- ամփոփել է Քոչարյանը։
Comments