Փայլանն ահազանգում է՝ Թուրքիայում հայի վրա են հարձակվել
Թուրքիայի Ուսկուդար քաղաքում մի խումբ անձինք հարձակվել են Առլեն անունով հայ երիտասարդի վրա։ Միջադեպի մասին իր թվիթերյան միկրոբլոգում բարձրաձայնել է Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլյանը՝ հարձակման պատճառը որակելով «ռասիստական»։ «Այն փաստը, որ հարձակվողները ծեծել են 45 կգ Առլենին սպանելու նպատակով, իսկ մեղավորները քրեական պատասխանատվության չեն ենթարկվել, ինձ ստիպում է կասկածել, որ կատարվածը ատելության հիմքով հանցագործություն է։ Առլենին հայ լինելու համա՞ր են ծեծել»,- գրել է Փայլյանը։
Comments