Սկսվել է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջոցառումների հայտերի ընդունումը
ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը մեկնարկել է 2024 թվականի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը: Ծրագրում ընդգրկելու համար հիմնադրամն ընդունում է միջոցառումներ իրականացնելու հայտեր հետևյալ ուղղություններով. ընդհանուր-հումանիտար մշակութային կրթության և գիտության ԱՊՀ երկրների երիտասարդության միջև համագործակցության զարգացում տեղեկատվություն, զանգվածային հաղորդակցություն և գրահրատարակչություն սպորտ զբոսաշրջություն ԱՊՀ անդամ երկրներում 2024 թվականին հայտարարված թեմատիկ տարվա շրջանակում իրականացվող միջոցառումներ (կամավորական շարժման տարի): Ընդունվում են միայն այն նախագծերի հայտերը, որոնցում նախատեսված է ԱՊՀ անդամ առնվազն երեք երկրների մասնակցություն և հյուրընկալող կողմից համաֆինանսավորում: Միջոցառումների ծրագրի ձևավորման կանոնակարգը հասանելի է կայքում: Սահմանված ձևով (ռուսերեն) լրացված հայտերը (հայտաձևը կցվում է) անհրաժեշտ է մինչև 2023 թվականի հունվարի 6-ը ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Արտաքին կապերի և սփյուռքի վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժնի հետ (էլ. հասցե՝ mariam.gigoyan@escs.am, հեռ.՝ 010599648):
Comments