top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պղինձն էժանանում է


Պղնձի արժեքն ուրբաթ իջնում է՝ ամերիկյան արժույթի թանկացման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։ Շուկաները հետեւում են ԱՄՆ ԴՀՊ-ի մոնետար քաղաքականության ազդանշաններին։ Պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,14 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,3 942 դոլար։ Լոնդոնի մետաղների բորսայում (LME), հինգշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, ավելացել է 2,36 տոկոսով՝ 7 560,5 դոլար, ալյումինիումինը՝ 1,8 տոկոսով՝ 2 209,5 դոլար, ցինկինը՝ 2,24 տոկոսով՝ 2 964 դոլար։

0 comments

Comments


bottom of page