top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ. քննարկել են ռազմական համագործակցությունը


Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում հանդիպել եմ Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով այցով գտնվում է Հնդկաստանում: Նա նաեւ նշել է. «Գոհունակություն ենք հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ, քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։ Ներկայացրել եմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և շնորհակալություն հայտնել միջազգային ատյաններում Հնդկաստանի հստակ դիրքորոշման համար։ Հանդիպման ավարտին գործընկերոջս հրավիրել եմ պաշտոնական այցով այցելել Հայաստան»: Հիշեցնենք, որ The Economic Times-ն ավելի վաղ գրել էր, որ Հնդկաստանը ստորագրել է պայմանագիր Հայաստանին մեծաքանակ հրթիռներ, զինամթերք տրամադրելու վերաբերյալ, քանի որ ասիական այս երկիրը տևական սահմանային հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ։ Ըստ աղբյուրի, կառավարությունների միջև պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի սկզբին։ Թեև պայմանագրերի արժեքը չի բացահայտվել, աղբյուրը ենթադրում է, որ գործարքը կազմում է 2000 միլիոն ռուպի կամ մոտ 245 մլն դոլար, զինամթերքը կմատակարարվի առաջիկա ամիսներին:

0 comments

コメント


bottom of page