Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ եղել է Բերդի ամրոցում
Կառավարության ղեկավարը եղել է նաև Ներքին Կարմիրաղբյուր համայնքում, որտեղ ծանոթացել է «Մայրիկ» անունը կրող պուրակ-խաղաղահրապարկի կառուցման և հրետակոծությունից վնասված 8 բնակարանների վերանորոգման աշխատանքներին: Այստեղ նույնպես ակտիվորեն ընթանում են շինարարական աշխատանքները. տեղի բնակիչների ներգրավմամբ վերանորոգվում են տների վնասված տանիքները, պատերն ու լուսամուտները:
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ եղել է նաև Բերդի ամրոցում, որտեղ իրականացվում են պեղումներ:
Ակնկալվում է, որ ամրոցը առաջիկայում կդառնա Բերդի զբոսաշրջային կենտրոններից մեկը:
Comments