Մեկ օրում բացահայտվել է 57 հանցագործություն
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, սառը զենքի հայտնաբերման՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու` 6, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և խուլիգանության՝ 3-ական, ընտանեկան բռնության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, խարդախության և հարկերից խուսափելու՝ 2-ական, ավազակային հարձակման, հոգեկան ներգործության, իմունային անբավարարության վիրուսով վարակելու, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, ֆիզիկական ներգործության և պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Comments