top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՀՀ-ն ոչ թե պետք է անընդհատ մեղադրի Ռուսաստանին, այլ պահանջներ առաջադրի միջազգային հանրությանը


Ես ոչ բավարար եմ գնահատում ռուս խաղաղապահների գործողությունները, հարկավոր է շատ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել. Նրանք ասում են՝ չունենք այդ մանդատը, բայց կա այդ մանդատը, որը գալիս է մարդու հումանիտար իրավունքների ապահովման հրամայականից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Այդ մանդատը Ռուսաստանն ունի նաեւ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, ունի նաեւ Մինսկի խմբի հմանախագահող երկիր, եւ վերջապես ունի նաեւ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության կարեւոր երաշխավոր կողմերից մեկը: Այդ մանդատը պետք է շատ ավելի ամրացվի, բայց այդ մանդատի ամրացման համար Հայաստանի պաշտոնական տեսակետն էլ պետք է օգնի: Հայաստանը ոչ թե պետք է անընդհատ մեղադրի Ռուսաստանին, այլ պահանջներ առաջադրի միջազգային հանրությանը եւ միջնորդությամբ, որ  շատ ավելի կոշտ միջոցներ պետք է իրականացնել:

Երբ մենք խոսում ենք Արցախում հումանիտար աղետի մասին, սա նաեւ միջազգային իրավունքում պահանջում է միջազգային կոնսոլիդացիա ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների: Հայաստանի արտաքին քաղաքականությունն ակտիվ չէ այդ ուղղությամբ, միայն կոչերով չէ, դա ամենօրյա աշխատանք է: ԻՕ՞նչ է նշանակում ԵԽ-ի կամ ԵՄ-ի դիտորդական առաքելությունը եկավ, հիմա էլ հետաձգում են: Իսկ ի՞նչ են արել իրենք, իրենց գտնվելու ժամանակ Ադրբեջանն անընդհատ կրակում էր հայկական կողմի վրա»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանը անդրադարձավ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին՝ նշելով. «ՀՀ իշխանությունն ասում է՝ չբարձրաձայնենք ինքնորոշման իրավունքի մասին, չխոսենք Արցախի Հանրապետության մասին, որպեսզի Ադրբեջանին ավելի ագրեսիվ վարքագծի չմղենք: Լավ, դե թող իրենք ասեն, թե ինչ են անում, որ մեր հայրենակիցների իրավունքները երաշխավորված պաշտպանվեն»,-ասաց նա:

0 comments

Comments


bottom of page