top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցը` ԵԱԴ-ն 23 տարեկան է


Նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր։ Այսօր նաև Հայաստանի ամենամեծ երիտասարդական ՀԿ-ն՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը(#FYCA) դառնում է 23 տարեկան։

Երիտասարդական ակումբների դաշնության(#FYCA) նախագահ Ատոմ Մխիթարյանը ուղերձ է հղել ԵԱԴ 23-ամյակի և երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ:


Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ երիտասարդներ,

Կարևոր տարեդարձ ունենք այսօր՝ նոյեմբերի 10-ին։ Հայաստանի ամենամեծ երիտասարդական ՀԿ-ն՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը, դառնում է 23 տարեկան։ Կազմակերպությունը տարիներ շարունակ քայլում է երիտասարդների հետ՝ նրանց կարիքներին ու իղձերին համընթաց: ԵԱԴ-ն հազարավոր երիտասարդների համար եղել է լրացուցիչ, ոչ ֆորմալ կրթության, միջազգային հաղորդակցության, ընկերներ ձեռք բերելու ու սոցիալական կապիտալ կուտակելու վայր։







Երիտասարդներն ինքնակազմակերպմամբ, երիտասարդական ակումբներում միավորվելով, տարբեր ծրագրեր իրականացնելով կարող են զգալի արդյունքներ գրանցել, սակայն առանց պատշաճ պետական երիտասարդական քաղաքականության հնարավոր չէ լուծել առկա բազմաթիվ խնդիրներ, որոնք այսօր շատ են․ գործազրկության բարձր մակարդակ, որակյալ կրթություն ստանալու սակավ հնարավորություններ, տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացներից գրեթե մեկուսացում։



Վստա՛հ ենք, բոլոր մարտահրավերները հաղթահարելու ենք համատեղ ուժերով, իրականություն ենք դարձնելու մեր ձգտումներն ու երազանքները՝ ունենալ պետություն, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ զարգացման ու ինքնադրսևորման լայն հնարավորություններ է ունենալու։


Շնորհավորում եմ Երիտասարդական ակումբների դաշնության տարեդարձի, ինչպես նաև Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ, մաղթում նորանոր ձեռքբերումներ։


Երիտասարդական ակումբների դաշնությունը (#FYCA) հիմնադրվել է 1999 թվականին և միավորում է 100-ից ավելի կազմակերպություններ, ակումբներ, կենտրոններ, նախաձեռնություններ Հայաստանի մարզերից, Ջավախքից և Արցախից։ Գործունեության 23 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրեր, ինչպես նաև նպաստել հազարավոր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը»:




0 comments

Comments


bottom of page