Հակոբ Արշակյանը հայտնել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում հրաշալի զարգացումների մասին
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտնել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում հրաշալի զարգացումների մասին։
Նա ներկայացրել է Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցանկը՝ 2022 և 2019 թվականների համեմատությամբ:
«Այսպիսով, բարձր տեխնոլոգիական ոլորտում հարկատուների ցուցակի առաջատարը «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն է, որն իր դիրքերը 2019թ․ նկատմամբ բարելավել է 12 հորիզոնականով՝ զբաղեցնելով 60-րդ հորիզոնականը։
Միանգամից 3 նոր ընկերություններ հայտնվել են խոշոր հարկատուների հարյուրյակում.
«ՊԻԿՍԱՐՏ» ընկերությունը 192 հորիզոնականից տեղափոխվել է 66 հորիզոնական։
«ԷՊԱՄ ՍԻՍԹԵՄԶ» ընկերությունը 281 հորիզոնականից տեղափոխվել է 81 հորիզոնական։
«ԴԱՏԱԱՐՏ.ԱՄ» ընկերությունն այս տեսանկյունից լինելով նորաստեղծ՝ 3-4 տարվա ընթացքում զբաղեցնում է 95 հորիզոնականը։
Հարյուրյակում են նաև երեք օպերատորները՝ «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ», «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ», «ՅՈՒՔՈՄ», ինչպես նաև հարյուրյակում են հայտնվել խաղային տեխնոլոգիաների ոլորտի երկու ընկերությունները.
«ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ընկերությունը 112 հորիզոնականից տեղափոխվել է 18 հորիզոնական:
«ԴԻՋԻԹԵՅՆ» ընկերությունը 102 հորիզոնականից տեղափոխվել է 43 հորիզոնական:
Հույս ունեմ, որ հարյուրյակը կշարունակվի համալրվել բարձր-տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական, արդյունաբերական և արտադրական նոր ընկերություններով։
Հաջողություն եմ մաղթում բոլոր հարկատուներին։ Հարկեր վճարելը պատվաբեր է, քանի որ ծառայում է հայկական բանակի, ենթակառուցվածքների, կրթության և գիտության զարգացմանը», - Facebook-ում գրել է Արշակյանը՝ նշելով, որ ուսումնասիրության հիմքում ընկած են ՊԵԿ հրապարակած տվյալները։
Comments