Կարևորվել է դպրոցներում առողջ ապրելակերպի ծրագրի ներդրումը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՔՈԱՖ (Children of Armenia Fund) հիմնադրամի ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հետագա համագործակցության ուղիներին: Քննարկվել է Նյու Յորքի համալսարանի ատամնաբուժական քոլեջի արտագնա ծրագիրը Հայաստանում զարգացնելու հեռանկարները: Նախկինում համալսարանի ուսանողները դասախոսների ղեկավարությամբ Լոռու մարզի գյուղերում՝ ՔՈԱՖ-ի միջոցներով նորոգված կլինիկաներում ապահովել են պատշաճ ատամնաբուժական խնամք:
Խոսելով այլ թեմաներից` հիմնադրամի ներկայացուցիչները հատուկ ուշադրություն են հրավիրել մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) պատվաստումների շուրջ հանրային իրազեկման աշխատանքների իրականացմանը: Նրանք նշել են, որ ՔՈԱՖ-ի կողմից կազմակերպած քարոզարշավի արդյունքում` պատվաստումների նկատմամբ դրական մեծ արձագանք է ստացվել ծնողների կողմից:
Երկուստեք կարևորվել է դպրոցներում առողջ ապրելակերպի, այդ թվում՝ առողջ սնունդ մատուցելու ծրագրի ներդրումը:
Նախարար Արսեն Թորոսյանը ողջունել է հիմնադրամի կատարած աշխատանքները և նշել, որ նախարարությունը պատրաստ է աջակցել շարունակական ծրագրերին:
Comentários