top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Լոս Անջելեսից հումանիտար օգնություն փոխադրող օդանավն արդեն Հայաստանում է


Հայաստան համահայկական հիմնադրամը հայտնում է. «Համազգային ջանքերի համախմբում. Լոս Անջելեսից հումանիտար օգնություն փոխադրող օդանավն արդեն Հայաստանում է:

     Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Armenia Fund»-ի կազմակերպած հատուկ չվերթով Լոս Անջելեսից Հայաստան է փոխադրվել շուրջ 20 տոննա դեղորայք, վիրաբուժական և բժշկական սարքավորումներ, շարժական ռենտգեն սարքավորումներ, հիվանդանոցային մահճակալներ, քնապարկեր, տաք ձմեռային հագուստ և շարժական գեներատորներ (մանրամասն հաշվետվությունը՝ շուտով)

     Մոտ օրերս երկրորդ բեռնափոխադրող օդանավը նույնպես կժամանի Երևան, ինչի շնորհիվ հայրենիք կհասնի ևս 40 տոննա մարդասիրական օգնություն։

     Հայաստան է ժամանելու նաև բժշկական անձնակազմ, այդ թվում՝ վնասվածքաբան-վիրաբույժներ՝ իրենց տեղացի գործընկերների հետ միասին անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար։

     Այս փոխադրումները և խիստ անհրաժեշտ բժշկական անձնակազմի համակարգումը իրականացնում է Հիմնադրամի գործընկեր «Armenia Fund»-ը։

     Միացի՛ր համահայկական շարժմանը և արա՛ քո նվիրատվությունը հիմա»:

0 comments

Comments


bottom of page