top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Իրանն ուղարկել է պատասխանը ԵՄ միջուկային համաձայնագրի առաջարկներին



Իրանի իշխանությունները միջուկային գործարքը վերականգնելու առաջարկների պատասխանն ուղարկել են Եվրամիությանը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյային։ Հաղորդագրության բովանդակությունը հայտնի չէ։ Նշվում է, որ պատասխանը փոխանցվել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, ով օգոստոսի սկզբին բանակցությունների մասնակիցներին էր ներկայացրել Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀԾԾ) վերականգնման համաձայնագրի իր նախագիծը: Հաղորդվում է, որ Թեհրանը երկու օրվա ընթացքում սպասում է Բրյուսելի պատասխանին:

0 comments

Comments


bottom of page