top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ինձ պետք չէ մարիոնետային դատարան. Վարչապետ


Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց. «Ինձ պետք չէ մարիոնետային դատարան, որովհետև ես հավատում եմ այն իդեալներին, որոնց հիման վրա մենք Հայաստանում արել ենք փոփոխություններ։ Եթե ինձ պետք լիներ մարիոնետային դատական համակարգ, այդ դատական համակարգն արդեն պատրաստի դրած էր։ Ես ինչո՞ւ եմ դատարանների դռները արգելափակել․ ցույց տալու համար, որ ինձ պետք չէ այդ համակարգը»։ ՀՀ վարչապետը խոսեց դատական համակարգում բարեփոխումների ծրագրերի մասին։ «3 տարի դատական բարեփոխումների ընթացքում և դրանից հետո, որ ժողովուրդը տեսնի անկախ դատական համակարգը, օգուտ է բոլորին՝ պետությանը, ժողովրդին, տնտեսությանը և այլն, 3 տարի հետո մենք կարող ենք ժողովրդին համոզել, որ բյուջեից պետք է գումար տրամադրել դատավորների աշխատավարձերի բարձրացման համար: Այդ 3 տարվա ընթացքում թոշակ էլ կբարձրացնենք, ամեն ինչ էլ կանենք և կասենք՝ ժողովուրդ, հիմա դատավորները պետք է ստանան ամսական, օրինակ՝ 2.5-3 մլն դրամ աշխատավարձ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ առանց դատավորների աշխատավարձերի բարձրացման հնարավոր չէ ունենալ անկախ դատական համակարգ, հավելեց ,որ լուրջ մասնագետը չի ցանկանա 400 հազար դրամով աշխատել այդ համակարգում։

Զրույցի ընթացքում Փաշինյանը փաստել է, որ Կառավարությունն այժմ ունի հնարավորություն բյուջետային առումով բարձրացնել դատավորների աշխատավարձը․ «Բայց եթե դա արվի հիմա, հանրությունը մեզ չի հասկանա»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ դատավորների աշխատավարձերը կբարձրանան դատական համակարգում բարեփոխումներից հետո։

0 comments

Comments


bottom of page