top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Իլոն Մասկը արհեստական ինտելեկտի ոլորտի նոր ընկերություն է ստեղծել



ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկացի ճարտարագետ, միլիարդատեր, ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է x.AI ընկերության ստեղծման մասին, որը կզբաղվի արհեստական ​​ինտելեկտի խնդիրներով։ Մասկն իր Twitter-ի էջում հայտնել է, որ x.AI-ն նպատակ ունի «ճանաչել իրականությունը»։

Ընկերությունը գրանցվել է Նևադայում դեռ ապրիլին, սակայն պաշտոնապես աշխատանքը մեկնարկել է հիմա։

x.AI-ը կդառնա արհեստական ինտելեկտի շուկայում երրորդը։ Մինչ այս Open AI ընկերությունը ստեղծել է առաջին ChatGPT չաթբոտը, իսկ Google-ը մարտին թողարկել է Bard-ը:

x.AI-ի պաշտոնական կայքում գրված է, որ ընկերության նպատակն է «հասկանալ տիեզերքի իրական էությունը»: x.AI-ը կգործի Մասկի «կայսրության» մյուս ընկերություններից՝ Tesla-ից, SpaceX-ից, Twitter-ից, Neuralink-ից և Boring Co-ից առանձին։ Կայքում նաև ներկայացված է x.AI-ի թիմը՝ բաղկացած համակարգչային մշակումների ոլորտի 12 մասնագետներից։

Թիմը ղեկավարում է անձամբ Իլոն Մասկը, որը նախկինում մասնակցել է առաջին ChatGPT չաթբոտի ստեղծմանը, սակայն 2018 թվականին լքել է Open AI-ի տնօրենների խորհուրդը։

Մասկն ավելի վաղ արհեստական ​​ինտելեկտն անվանում էր գոյութենաբանական սպառնալիք՝ նշելով, որ այս ոլորտում արագ զարգացող հետազոտությունները վտանգավոր են:

0 comments

Comments


bottom of page