Երեւանի ավագանին նիստ է գումարել. Օրակարգում 17 հարց է. կհաստատվի Երեւանի զարգացման 2023-ի ծրագիրը
Երեւանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 27-ին գումարել է 9-րդ նստաշրջանի 4-րդ նիստը:
Օրակարգում ընդգրկված է 17 հարց, որոնց թվում են Երևանի զարգացման 2023 թվականի ծրագիրը հաստատելու մասին, 2023-ին տեղական տուրքերն ու վճարների դրույքաչափերը սահմանելու մասին եւ այլ հարցերը:
Օրակարգը ներկայացնում ենք ստորեւ.
Երևանի ավագանու 9-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
Երևան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
Երևան համայնքում տեղական վճարների 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
Երևան համայնքում 2023 թվականի տեղական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին:
Երևան համայնքում 2023 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին:
Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին:
Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի հաստատման մասին:
«Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Երևանի 2023-2024 թվականների գործո-ղությունների ծրագիրը հաստատելու մասին:
Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին:
Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2023 թվականի ծրագրի վերաբերյալ:
Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխոթւյուններ կատարելու մասին:
Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
Փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 8-ի հ.268-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
Comments