Եվրոպան ձգտում է կապիտալիզացնել Ռուսաստանի նվազող ազդեցությունը Կենտրոնական Ասիայում
Updated: Nov 21, 2022
Ուկրաինայում պատերազմը շարունակում է սեպ խրել Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի նրա գործընկերների միջեւ, իսկ արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյաները կտրում են իրենց ճանապարհը տարածաշրջանով՝ ավելի սերտ դաշինքներ ստեղծելու եւ նոր առեւտրային ուղիներ կառուցելու համար, գրում է Eurasianet-ը։Նոյեմբերի 17-ից 18-ը ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Ժոզեպ Բորելը այցելել է Ղազախստան, այնուհետեւ մեկնել Ուզբեկստան՝ հանդիպելու Կենտրոնական Ասիայի երկրների արտգործնախարարների հետ եւ մասնակցելու Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ նոր կապերի զարգացմանը նվիրված համաժողովին։Բորելը, օգտվելով առիթից, ներկայացրել է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր հաստատելու առավելությունները Ռուսաստանի ավանդական դաշնակիցների համար:«Կապեր ու հնարավորություններ ունենալը լավ է։ Սակայն գերկախվածությունը եւ ընտրության բացակայությունը կարող են թանկ արժենալ», - ասել է նա ԵՄ-ի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ ներգրավվածությանը նվիրված համաժողովում՝ հավելելով, որ սա վերաբերում է նաեւ Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը։«Ինչպես, որ մենք ենք Եվրոպայում կենտրոնացած մեր ռազմավարական ինքնավարության զարգացման վրա, այնպես էլ գիտակցում ենք նույնը անելու մեր գործընկերների ցանկությունը: Մենք հարգում ենք Կենտրոնական Ասիայի մեր գործընկերների բնական ցանկությունը եւ աջակցում որեւէ միջազգային գործընկերոջից ունեցած կախվածությունից հրաժարվելուն՝ անկախ պատմությունից եւ աշխարհագրությունից: Մենք աջակցում ենք մեր կենտրոնասիացի ընկերների ընտրության ազատության իրավունքին», - շարունակել է նա՝ նշելով, որ, երբ խոսում են ԵՄ-ի եւ Կենտրոնական Ասիայի միացման մասին, դա տեղի չի ունենում այլ ասոցիացիաների հաշվին. այն ուժեղացնում եւ լրացնում է այս կապերը՝ որպես ավելի մեծ ցանցի մի մաս:Ռուսաստանն այլ կերպ է նայում հարցին: Մոսկվան նախկինում քննադատել է Կենտրոնական Ասիայի եւ Արեւմուտքի միջեւ սերտ համագործակցությունը, հատկապես Ղազախստանի հարցում։Այս ամիս Մոսկվան կրկին դժգոհություն է հայտնել այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դոնալդ Լուն այցելել է Կենտրոնական Ասիա եւ 25 միլիոն դոլար խոստացել՝ առեւտրային ուղիներն ուժեղացնելու եւ ներդրումներ հավաքագրելու համար:ՌԴ ԱԳՆ խոսնակ ՄԱրիա Զախարովան հեգնելով նել է, որ Վաշինգտոնը շարունակել է իր միտքն այն մասին, որ Ամերիկան կարող է «շահավետ» այլընտրանք դառնալ Մոսկվային եւ Պեկինին՝ մատնանշելով, որ Վաշինգտոնի իրական ցանկությունը «անկախ երկրները հնազանդ արբանյակների վերածելն է:«Ընդհակառակը, Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Կենտրոնական Ասիայի երկրներին եւ ժողովուրդներին՝ ի շահ նրանց զարգացման եւ տնտեսական բարգավաճման», - ասել է Զախարովան:Անցյալ ամիս Եվրահանձնաժողովի նախագահ Շառլ Միշելը հանդիպել էր Կենտրոնական Ասիայի ղեկավարների հետ, որին հաջորդել էր Եվրահանձնաժողովի եւ Ղազախստանի միջեւ կնքված համաձայնագիրը:Բորելը նաեւ ոգեւորված էր Ղազախստանի հետ գործընկերությամբ այն ժամանակ, երբ Աստանայում հանդիպել էր նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւին: Անուղղակիորեն ակնարկելով Ուկրաինայի նկատմամբ Աստանայի քաղաքականությանը, նա ընդգծված շնորհակալություն էր հայտնել Ղազախստանին՝ «ՄԱԿ-ի կանոնադրության եւ, մասնավորապես, բոլոր երկրների տարածքային ամբողջականության պաշտպանությանը հաստատուն հանձնառության համար»:Ուզբեկստանը նույնպես ձգտում է ավելի սերտ կապեր հաստատել Եվրոպայի հետ։«Բարդ եւ անկանխատեսելի աշխարհաքաղաքական գործընթացները ընդգծում են փոխշահավետ գործընկերությունների ընդլայնման» անհրաժեշտությունը», - ասել էր նախագահ Շավքաթ Միրզիյոեւը, ով հաջորդ շաբաթ կայցելի Ֆրանսիա: Այս մասին հայտնել են նրա գրասենյակից:ԵՄ-ը եւ Կենտրոնական Ասիան ձգտում են զարգացնել տրանսպորտային երթուղի, որը կոչվում է «Միջին միջանցք» եւ շրջանցում է Ռուսաստանն ու անցնում Կասպից ծովով:«ԵՄ-ը 300 միլիոն եվրո է հատկացրել՝ առաջիկա չորս տարիների ընթացքում տարածաշրջանը ֆինանսավորելու համար, եւ այսօր մեր մարտահրավերն է գտնել ուղիներ, որոնցով մենք կարող ենք ամուր կապեր կառուցել», - ասել էր Բորելը:
Comments