top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԵՄ-ն սառեցրել է 13,8 միլիարդ եվրոյի չափով ռուսական ակտիվները


Եվրամիությունը սառեցրել է 13,8 միլիարդ եվրոյի չափով ռուսական ակտիվները։ Այս մասին հայտարարել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը, գրում է Reuters-ը։ Նա ասել է, որ դա արել է ԵՄ 27 անդամ երկրներից միայն 5-ը։ Մյուս երկրներին Ռեյնդերսն ակտիվանալու կոչ է արել։ «Այս պահին մենք սառեցրել ենք ռուս օլիգարխներից եւ այլ կազմակերպություններից ստացվող միջոցները 13,8 միլիարդ եվրոյի չափով, ինչը բավականին շատ է»,-ասել է Ռեյնդերսը։ Նա հավելել է, որ ակնկալում է վերջնական քաղաքական համաձայնություն։

0 comments

Comments


bottom of page