ԵՄ-ն լրացուցիչ 500 միլիոն եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
ԵՄ-ն լրացուցիչ 500 միլիոն եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային: «Խաղաղության եվրոպական հիմնադրամի (ԵՀՀ) շրջանակներում այս «աջակցության միջոցառումներն ուղղված են Ուկրաինայի Զինված ուժերի կարողություններին և ճկունությանը ԵՄ աջակցությունն ուժեղացնելուն` երկրի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, ինչպես նաեւ խաղաղ բնակչությանը ռուսական շարունակվող ռազմական ագրեսիայից պաշտպանելու համար»,- ասված է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ: Խորհրդի տվյալներով՝ հավելյալ 500 միլիոն եվրոն ԵՄ-ի ռազմական օգնության ընդհանուր փաթեթը կհասցնի 2.5 միլիարդ եվրոյի: «ԵՄ-ն շարունակում է նպատակաուղղված եւ անշեղորեն աջակցել Ուկրաինային ազատության եւ անկախության համար նրա պայքարում։ Ուկրաինային ավելի շատ զենք է պետք. մենք կտրամադրենք այն։ Այդ համատեքստում ԵՄ անդամ երկրները պայմանավորվել են մոբիլիզացնել ռազմական օգնության հինգերորդ տրանշը 500 միլիոն եվրոյի չափով»,- ասել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Comments