top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԵՄ-ն «լուրջ մտահոգություններ» ունի գնաճի նվազեցման ԱՄՆ օրենքի կապակցությամբ


Եվրամիությունը «լուրջ մտահոգություններ» ունի գնաճի նվազեցման ԱՄՆ օրենքի կապակցությամբ եւ կարծում է, որ այն խախտում է միջազգային առեւտրի կանոնները: Այս մասին հաղորդում է CNBC-ն՝ հղում անելով պաշտոնական փաստաթղթին։ Հարկերի, առողջապահության եւ կլիմայի մասին օրինագիծը օգոստոսին հավանության է արժանացել ԱՄՆ օրենսդիրների կողմից եւ ներառում է կլիմայի եւ էներգետիկ քաղաքականության համար ռեկորդային 369 միլիարդ դոլարի ծախսեր: Այս ուղենշային փաթեթը ներառում է հարկային վարկեր Հյուսիսային Ամերիկայում արտադրված էլեկտրամոբիլների համար եւ աջակցում է մարտկոցների մատակարարումների շղթաներին ԱՄՆ-ում: Եվրոպացի պաշտոնատար անձինք մտահոգված են, թե «ինչպես են նախագծված ֆինանսական խթանները», ասվում է ԱՄՆ պաշտոնյաներին ներկայացվելիք փաստաթղթում: ԵՄ-ն թվարկել է հարկային վարկավորման ինը դրույթներ, որոնց հետ կապված խնդիրներ ունի: Ըստ էության, ԵՄ-ն մտահոգված է եվրոպական էլեկտրական մեքենաներ արտադրողների համար հնարավոր նոր առեւտրային խոչընդոտներով: Եվ նրանք միակը չեն, նույն մտահոգություններն է արտահայտել, օրինակ, Հարավային Կորեան։ Առեւտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվելան երկուշաբթի օրն ասել է, որ երկրները պետք է «շատ զգույշ լինեն, որպեսզի քաղաքականությունը խտրական չլինի եւ բարենպաստ չլինի միայն հայրենական ապրանքների համար»: Նա խոստովանել է, որ որոշ երկրներ կարծում են, թե «էլեկտրական մեքենաների համար տրամադրվող սուբսիդիաները կարող են խտրական լինել էլեկտրամոբիլների սեփական արտադրության հանդեպ»:

0 comments

Comentários


bottom of page