ԵՄ-ն գազի գնի սահմանափակման երաշխիքներ է առաջարկում անդամ երկրների հետ
Եվրամիությունը խոստացել է բնական գազի գների գերաճի դեմ պայքարի միջոցառումների ծրագիր մշակել՝ ձգտելով ստանալ արտակարգ միջոցառումների փաթեթի աջակցություն՝ էներգետիկ աննախադեպ ճգնաժամը զսպելու համար, գրում է Bloomberg-ը:
Եվրահանձնաժողովն աշխատում է անդամ երկրների հետ եւ լիովին հավատարիմ է շուկայի ուղղման արդյունավետ մեխանիզմի վերաբերյալ կոնկրետ առաջարկների անհապաղ առաջմղմանը։ Այս մասին հայտարարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Չեխիայի վարչապետ Պյոտր Ֆիալան համատեղ հայտարարության մեջ:
«ԵՄ-ն պետք է ունենա մեխանիզմ, որը սահմանափակում է գազի թանկացման դեպքերը»,-ասվում է նրանց հայտարարության մեջ։
Գազի գների սահմանափակման հարցը բաժանել է ԵՄ կառավարություններին, որոնք փորձում են նվազեցնել էներգակիրների աճող գները։
ԵՄ դիվանագետների խոսքով՝ թեժ բանավեճերի ընթացքում երկրների մեծ մասը ԵՄ գործադիր իշխանությունից պահանջել է գազի գների սահմանափակման վերաբերյալ առաջարկ մինչեւ նոյեմբերի 24-ին կայանալիք հանդիպումը։
Comments