top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է



ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 18-ին, կազմել է 395.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.34 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Եվրոյի փոխարժեքը կազմել է 409.81 դրամ (աճել է 0.83 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 470.71 դրամ (աճել է 1.37 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.55 դրամ (մնացել է անփոփոխ):Երևանյան բանկերում դոլարը գնվում է 393-398 դրամով, վաճառվում է 402-405 դրամով:Եվրոն բանկերում գնվում է 398-406 դրամով, վաճառվում է 415-421 դրամով:Ռուբլին բանկերում գնվում է 5.60-6.40 դրամով, վաճառվում է 6.55-6.90 դրամով:Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.դոլարը գնվում է 398 դրամով, վաճառվում՝ 402.5-403 դրամով:Եվրոն գնվում է 405-408 դրամով, վաճառվում է 414-415 դրամով:Ռուբլին գնվում է 6.25-6.35 դրամով, վաճառվում է 6.45-6.50 դրամով:

0 comments

Commenti


bottom of page