Բայդենը մտադիր է մասնակցել 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է մասնակցել 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին, սակայն դեռ պաշտոնական որոշում չի կայացրել։ «Ես դեռ պաշտոնական որոշում չեմ կայացրել, բայց ես մտադիր եմ կրկին մասնակցել ընտրություններին»,-ասել է նա MSNBC-ին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ դեռ ժամանակ կա վերջնական որոշում կայացնելու համար։ Վերջին սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ Դեմոկրատական կուսակցության աջակիցների 75 տոկոսը չի ցանկանում նրան տեսնել որպես նախագահի թեկնածու։ Սեպտեմբերին Yahoo News-YouGov-ի կատարած հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 24 տոկոսն աջակցում է Սպիտակ տան ղեկավարի վերընտրման ծրագրին, մինչդեռ 59 տոկոսը դեմ է երկրորդ ժամկետով առաջադրվելու նրա ծրագրերին:
Comentários