top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արտասահմանյան երկրները ԽՍՀՄ փլուզումից հետո սկսել են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Պուտին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակետ է հայտնել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո արտասահմանյան երկրները սկսել են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, հաղորդում է «Московский комсомолец»-ը։ 

Ուլան Ուդեում ավիացիոն գործարան կատարած այցի ընթացքում Պուտինը հայտարարել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի ներսում սկսել են ստեղծել «հինգերորդ շարասյուն»։   

Պուտինի խոսքով՝ Ռուսաստան են ուղարկվել նաեւ միջազգային ահաբեկիչների խմբեր, որոնք գործում են երկրի տարբեր շրջաններում եւ առաջին հերթին՝ Հյուսիսային Կովկասում։ 

ՌԴ նախագահը նաեւ հայտարարել է, որ երկիրը բազմիցս բարձրացրել է իր տնտեսական ինքնիշխանությունը։ 

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը վերջին մեկ տարվա ընթացքում գտնվում է կարեւոր զարգացման փուլում, եւ տնտեսական ինքնիշխանության բարձրացումը 2022 թվականի կարեւորագույն արդյունքն է: 

«Հակառակորդը հույս ուներ, որ մենք կկործանվենք երկու-երեք շաբաթից կամ մեկ ամսից, տասնյակ հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց, կբողոքեն, դա տեղի չունեցավ։ Պարզվեց, որ Ռուսաստանի կայունության հիմքերը շատ ավելի ամուր են»,-ասել է Պուտինը։ 

0 comments

Comments


bottom of page