Արսեն Թորոսյանի հերթական հանդիպումը քաղաքացիների հետ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հերթական անգամ ընդունել է քաղաքացիներին՝ լսելու նրանց խնդիրները և հնարավորության դեպքում աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Քաղաքացիները նախարարին դիմել են մի շարք հարցերով, որոնց ծանրակշիռ մասը վերաբերել է սրտի վիրահատությունների աջակցությանը:
Հանձնաժողովը յուրաքանչյուր դեպք քննարկել է անհատական, քաղաքացիների մի մասին տրվել է պարզաբանում` նրանց իրավունքների վերաբերյալ, իսկ մյուս մասին աջակցել են:
Comments