top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արմեն Փամբուխչյանը N զորամասում հանդիպել է մարտական ծառայության մեկնող փրկարարներին


Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է ՀՀ ՊՆ N զորամասերից մեկը: ԱԻՆ-ից հայտնում են, որ գերատեսչության ղեկավարը հանդիպել է վարժական հավաքի մասնակիցներին և մարտական ծառայության մեկնող փրկարար ծառայության ծառայողներին: Նախարար Ա. Փամբուխչյանը զրուցել է անձնակազմի հետ և մաղթել անփորձանք ծառայություն: Վարժական հավաքի մասնակիցների ջոկատը կազմավորվել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողներից: Մարտական ծառայություն իրականացնելու են պետական սահմանի երկու մարտական հենակետերում:

0 comments

Comentarios


bottom of page