Արամ Թորոսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով Արամ Թորոսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Արամ Թորոսյան Ծնվել է 08.01.1993թ., Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում: 1999-2009թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ք. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թ. 139 միջնակարգ դպրոցը: 2009-2013թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնում: 2011-2013թթ. աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Արխիվի և արխիվագիտության բաժնում՝ որպես լաբորանտ: 2013-2015թթ. ծառայել է Պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանում: Ծառայության տարիներին, իբրև պաշտպանական շրջանի սերժանտական խորհրդի նախագահ և ՊԲ «Մարտիկ» պաշտոնաթերթի արտահաստիքային թղթակից, պարգևատրվել է ՀՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի, զորամիավորման և զորամասի հրամանատարների, հասարակական կազմակերպությունների պատվոգրերով, շնորհակալագրերով և գերատեսչական կրծքանշաններով: 2015-2017թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայում: 2015-2016թթ. շարունակել է աշխատանքը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժնում՝ որպես լաբորանտ: 2017թ. փոխադրվել է Մատենադարանի կայքէջի խմբագրի և Մատենադարանի հանրային կապերի համակարգողի պաշտոնին: 2018թ. նշանակվել է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2019-2022թթ. նշանակվել է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրենի պաշտոնին: Պարգևատրվել է Արցախի «Երախտագիտություն» մեդալով, «Ղարաբաղյան շարժում-25» հուշամեդալով: Անկուսակցական: Ամուսնացած է, ունի մեկ զավակ:
コメント