Անցած շաբաթ Հայաստանում գրանցվել է 315 արտակարգ դեպք. Գրանցվել է 7 մահ
Սեպտեմբերի 19-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 645 դեպք, որից 315-ը արտակարգ, այդ թվում՝ 231 հրդեհի, 3 փլուզման, 2 ինքնասպանության փորձի դեպք, 50 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 162 կենցաղային կանչ. տուժել է 116 մարդ։ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 7 մահ: Արձանագրվել է թունավորման 8 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 4 տրանսպորտային միջոց:
Comentários