ԱՀ նախագահը Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 9-ին խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն։ Արցախի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ հայեցակարգային հարցեր:
Comments