ԱՀ նախագահը ՊԲ 46 զինծառայողների հետմահու շնորհել է «Մարտական ծառայություն» մեդալ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր՝ սույն թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար ԱՀ պաշտպանության բանակի 46 զինծառայողների «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրելու մասին:
Այս մասին տեղեկացրին ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Comments