ՀՀ-ն տեղեկություն չունի Տավուշի սահմանին ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին․ ՊՆ
Հայկական կողմը տեղեկություն չունի հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում «հայկական գնդակից» հակառակորդի սպանվածի մասին։ Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
![](https://static.wixstatic.com/media/32d91f_3e74d8cec673414b851f4c1ad7330efd~mv2.jpg/v1/fill/w_980,h_485,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/32d91f_3e74d8cec673414b851f4c1ad7330efd~mv2.jpg)
«Ինչ վերաբերում է հակառակորդի զոհին, նման ինֆորմացիա չունենք, միաժամանակ մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է և նպաստում է լարվածությանը»,- մասնավորապես ասել է մամուլի խոսնակը։
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ սեպտեմբերի 21-ի առավոտյան «հայկական գնդակից» Թովուզի (Տավուշ) ուղղությամբ սպանվել է պայմանագրային զինծառայող։
Comments