Բուն Բարեկենդանը` Քարակերտի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր մշակույթի կենտրոնում
- Anews
- Feb 11, 2024
- 1 min read

Արմավիր թեմի Քարակերտի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր մշակույթի կենտրոնը Արմավիր թեմի Դալարիկի Սուրբ Վարդան եկեղեցու հետ համատեղ կազմակերպել էին Բուն Բարեկենդանը, որով կազդարարվի Մեծ Պահքի սկիզբը: Կենտրոնում այսօր այն մեծ շուքով նշվեց: Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանի տոնին կենտրոնի սաները երգեցին, պարեցին, խրախճանքներ, խաղեր կազմակերպեցին:

Արմավիր թեմի Դալարիկի Սուրբ Վարդան եկեղեցու քահանա Տեր Գրիգոր Հովսեփյանը ներկայացրեց տոնի խորհուրդը և պատմեց Մեծ Պահքի մասին:
Տեր Գրիգոր Հովսեփյանի խոսքով` կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է:
«Այս օրերին հատկապես ուշադիր եղեք ձեր անձերին, ձեր արած գործերին, ձեր խոսքերին, մի՛ չարախոսեք և բանբասեք: Ավետարանական ընթերցումներ, աղոթքներ արեք, ահա այն ամենը, որոնցով պիտի սնվի հավատացյալ մարդու հոգին պահքի ընթացքում»,- կարևորեց քահանա Տեր Գրիգոր Հովսեփյանը:

Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր մշակույթի կենտրոնի հիմնադիր տնօրեն Աննա Ղուկասյաննի խոսքով` յուրաքանչյուր հայ, քրիստոնյա մտնելով, Պահքի շրջան պիտի ինքնամաքրվի և ստանա Աստծո ողորմությունը: «Պահքը ոչ միայն կենդանական սննդից հրաժարումն է, այլև այն առաջին հերթին հեգևոր, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ»,- նշեց Աննա Ղուկասյանը: Վերջում տոնախմբության մասնակիցները վայելեցին առատ ուտելիք` ճոխ սեղաններ պատրաստելով:





Comments