top of page

Ատոմ Մխիթարյանը ներկայացրել է հետազոտական համալսարանների ամենակարևոր բաղադրիչը

  • Anews
  • Feb 26, 2023
  • 1 min read

Աշխարհի զարգացած երկրներում հետազոտական համալսարաններն արդեն կայացած, գործող օղակ են երկրի կրթության, գիտության և արտադրության շղթայական համակարգում:

Այս համալսարաններում ձևավորվում է նաև արտադրության հետ անմիջականորեն առնչվող գործող գիտնականների մի շերտ, որ հեշտությամբ գիտությունը ինտեգրում է հասարակությանը։ Առաջարկվում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հենքի վրա ստեղծել հետազոտական համալսարան։ ԿԳՄՍ Նախարարության վերաբերմունքը բացասական չէ։


«ՀՀ ԳԱԱ–ում, դեռևս 1997 թվականին, ստեղծվել է գիտակրթական միջազգային կենտրոնը, որը ըստ էության համարվում է հետազոտական համալսարանի նախատիպ։ Հետազոտական համալսարաններում հետազոտական բաղադրիչը ավելի մեծ է, քան գործող ժամանակակից համալսարաններում։ Այստեղ դասավանդում են գիտնականներ և նրանց հիմնական գործը հետազոտություններով զբաղվելն է, իսկ ավելի փոքր մասը տրամադրվում է դասերին։ Հետազոտական համալսարանում ուսանողների թիվը, համեմատած դասախոսների կամ հետազոտողների թվին՝ ավելի փոքր է։ Այսինքն, դասախոսների թիվը հարաբերականորեն ավելի մեծ է, քան սովորական համալսարանում։ Այն ուսանողները, որոնք սովորում են բարձրագույն կրթության երկրորդ և երրորդ մակարդակներում, ավելի շատ են քան բակալավրիատում սովորողները։ Այս համալսարանները ունեն շատ մեծ ֆինանսավորում, որպեսզի կարողանան համատեղել հետազոտությունը և կրթությունը։ Գիտակրթական միջազգային կենտրոնի հենքի վրա հետազոտական համալսարան ստեղծելը՝ դա Գիտությունների ազգային ակադեմիան պահելու միակ ձևն է, որովհետև հակառակ դեպքում ուզում են ԳԱԱ կազմում գտնվող 30-ից ավելի գիտահետազոտական ինստիտուտ տանել, միացնել բուհերին»,- ասում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆիզ․մաթ․գ․թ․ Ատոմ Մխիթարյանը։

Հետազոտական համալսարանների ամենակարևոր բաղադրիչը, դրանք բնութագրող չափորոշիչը՝ գիտահետազոտական ինստիտուտների առկայությունն է:

Comments


bottom of page