top of page

Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) 22 տարեկան է

  • Anews
  • Nov 9, 2021
  • 1 min read

Նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային օրը, իսկ Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնության 22 ամյակը: Նոյեմբերի 10-ին՝ ժամը 18:00-ին, Երիտասարդական ակումբների դաշնությունը կազմակերպում է միջազգային երիտասարդական մրցանակաբաշխություն, որին ներկա կգտնվեն տարբեր եվրոպական երկրների երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառումը տեղի կունենա Գրիգոր Լուսավորիչ 12/116 հասցեում՝ Եռանկյունի տուն-ռեստորանում:


Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին։ Կազմակերպության հիմքում ընկած է Հայաստանի առաջին երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդական ակադեմիան (ԵրԱկ)։ 2016 թվականի դրությամբ ԵԱԴ-ը միավորում է ավելի քան 100 երիտասարդական մասնագիտական ու տարածքային ակումբներ, կենտրոններ ու կազմակերպություններ՝ դառնալով Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցը:

Կազմակերպության իրականացրած ծրագրերից են ամենամյա «Երիտասարդական ակումբների համաժողով», «Վարդավառ միջազգային երիտասարդական փոռատոնը», «Be active youth», «Cultural Capital», «My club, my space», «Open the doors», «YiA Rular», «Youth work outside», «Be the change», «Peers to Peers», որոնք իրականացվել են Եվրամիության «Erasmus+» ծրագրի շրջանակում:

コメント


bottom of page