top of page

Հային արգելում են Հայաստան մտնել, բայց թուրքն անարգել սահմանն է անցնում. Աստղիկ Ավետիսյան

  • Anews
  • Aug 5, 2022
  • 1 min read

«Հայկական Փի Ար» ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը գրում է. «Ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ենք ման գալիս... Ազգային խնդիրների մասին խոսում ես` ասում են ռոբական, սերժական։

Արցախի կորստի մասին խոսում ես` ասում են նախկիններն են մեղավոր։ Հայաստանի անվտանգության մասին խոսում ես` ասում են ընդդիմությունը խանգարում է։ Իշխանությունը վատ պարողի դերում է, ամեն ինչ իրեն խանգարում է....

Օդանավակայանում հային արգելում են Հայաստան մտնել, թուրքն անարգել սահմանն անցնում է։

Շատերն են ցանկացել մեզ ոչնչացնել, բայց հիմա մենք ենք մեզ ոչնչացնում։

Ախր ո՞նց չեք հասկանում, որ ձեր պաշտոնները ոչինչ են, ձեր հեղինակությունը ոչինչ է, դուք հայի ու հայկականին դեմ եք, որովհետև համակերպվում եք կեղծ իրականության հետ։

Բավական է կեղծե՛ք ձեզ, բավական է չնկատե՛ք իրականությունը, բավական է ջայլամի նման գլուխները մտցնել հողի մեջ և հետույքային քաղաքականություն վարել։ Էս ո՞ւր ենք հասել, էս ովքեր են մեզ կառավարում, ամոթ, ամոթ ու էլի ամոթ....

Լուռ նստածներն են այս ամոթաբեր պատկերի հեղինակը։ Առաջարկում եմ բոլոր մտահոգ մարդկանց, մտահոգ հայերին, մտահոգ հանրային, քաղաքական գործիչներին, մտահոգ գիտնականներին, ռազմական գործիչներին համախմբվել, համախմբվել առանց նախապայմանների ու նախապես պաշտոններ բաժանելու, համախմբվել այս իրավիճակը փոխելու, համախմբվել և մոռանալ իրար նկատմամբ ատելությունն ու անհամաձայնությունը, փոխել Հայաստանում քաղաքական մթնոլորտը, ստեղծել հաղորդակցման ռազմավարություն, գործել քայլ առ քայլ մարտավարական մոտեցմամբ։ Իշխանությունը կհեռանա, եթե ուժ տեսնի։

Իշխանությանը ֆինանսավորող օլիգարխներին տալ շանս, որպեսզի հասկանան իրավիճակը, հասկանան, որ եթե Հայաստանն այդպես էլ ազատ տնտեսություն չունենա, անկախ չլինի, շատերը կարտագաղթեն, որովհետև վտանգավոր, պայթունավտանգ իրավիճակում ապրող մարդիկ փնտրում են անվտանգ երկիր։ Ձեր փողերը քամուն եք տալիս, աշնան տերևի նման դուք էլ կկորչեք քամիների ուժից։

Ես պատրաստ եմ օգնել յուրաքանչյուրին։ Ես պատրաստ եմ անել ավելին, որովհետև ուզում եմ, որ սահմանին կանգնած զինվորն իրեն անվտանգ զգա։

Ես ՀԱՅ եմ, ՄԱՅՐ եմ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ եմ, ես ԶԻՆՎՈՐ եմ»։

Comments


bottom of page