Իրականացվեց «Մեդիան՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» ուսուցողական և ճանաչողական դասընթաց
Updated: Mar 14, 2023
Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի օժանդակությամբ ս/թ փետրվարի 11-ից 12-ը Աղվերանում կազմակերպվեց «Մեդիան՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» երկօրյա ուսուցողական և ճանաչողական վերապատրաստումը շուրջ երկու տասնյակ ոլորտային լրագրողների համար, որոնք ներկայացնում էին 19 տարբեր լրատվամիջոցներ։
Վերապատրաստմանը ներկա էին նաև Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ՀՀ ԷՆ սննդի անվտանգության և անասնաբուժության վարչության պետ Մելանյա Կարապետյանը։ Մասնակիցները ծանոթացան «ՀՀ-ում կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրին, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական այլ ծրագրերին` գյուղատնտեսության ոլորտում։
Վերապատրաստման երկրորդ օրը լրագրողները հնարավորություն ունեցան գործնականում ծանոթանալ կառավարության կողմից իրականացվող «ՀՀ-ում կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրին՝ այցելելով Հրազդանի անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն ու խելացի անասնաֆերմա Արամուս համայնքում, որն իրականացվեց հայկական ՓԻ ԱՐ ասոցիացիայի օժանդակությամբ։
«ՀՀ-ում Կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին ֆինանսական ու տեխնիկական աջակցություն է ցույց տալիս Ավստրիական զարգացման գործակալությունը՝ CARD հիմնադրամի միջոցով։
Comments