top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Բանակցելու արվեստին տիրապետելը PR մասնագիտության ամենակարևոր կոմպետենցիաներից մեկն է. Խաչիկ Գալստյան

Updated: Nov 26, 2022


Քաղաքական գիտությունների դոկտոր Խաչիկ Գալստյանը հանդիպեց «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ կողմից հիմնադրված Հանրային կապերի (PR) դպրոցի շրջանավարտների հետ։ Հանդիպման ընթացքում Խաչիկ Գալստյանը «Բանակցային տեխնոլոգիաները PR-ում» թեմայով ինտերակտիվ դաս վարեց՝ ներկայացնելով բանակցություններ վարելու առանձնահատկությունները, բանակցությունների հիմքում ընկած արժեքները, պլանավորման կարևորությունը և բանակցությունների արվեստին տիրապետելը։ Ըստ նրա՝ PR մասնագիտությունը ուղիղ առնչվում է բանակցային տեխնոլոգիաների և հմտությունների հետ և իր խորին համոզմամբ՝ PR մասնագիտությունը և PR-ը որպես հասարակական հարաբերությունների բնագավառ, առանձնահատուկ մշտական երկխոսության կամ նյութական բանակցային գործընթաց է ներկայացնում թիրախային լսարանի հետ։

Anews.am-ի հետ զրույցում Խաչիկ Գալստյանը նշեց․ «Մենք քննարկում ենք այն հարցերը, թե ընդհանրապես ինչի՞ վրա ուշադրություն դարձնել դիմացինի հետ շփվելիս։ Մարդը որպես սուբյեկտիվ էակ, ի՞նչ ընկալումների վրա շեշտը դրեց։ Ճիշտ կլինի` PR մասնագետները ընդհանրապես յուրաքանչյուր նոր գործընկերոջ, յուրաքանչյուր PR արշավ կազմակերպելիս պարտադիր հաշվի առնեն այդ առանձնահատկությունները, արժեքային սկզբունքները, պահանջմունքները, փորձեն նախապես վերլուծել, թե կողմերի համար ի՞նչ շահերի համադրման ընդհանուր եզրեր կարող են լինել ընդհանրական, որոնք էլ նրանց կստիպեն գնալ խնդիրների լուծման բանակցային ճանապարհով»։

Նրա կարծիքով, բանակցային նվազագույն հմտություններին և բանակցելու արվեստին տիրապետելը PR մասնագիտության ամենակարևոր կոմպետենցիաներից մեկն է։



PR դպրոցը հիմնադրվել է 2015 թ.-ին՝ նպատակ հետապնդելով նպաստել մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ:

Դպրոցի խնդիրն է.

• հանրային կապերի ուսուցումը, երիտասարդ և սկսնակ մասնագետների շրջանում իմացության մակարդակի բարձրացումը,

• ծանոթացումը ոլորտում աշխատող և երկարամյա փորձ ունեցող մասնագետների հետ՝ համատեղ ծրագրեր և գործունեություն ծավալելու համար,

• մամուլի քարտուղարների, հանրային կապերի մասնագետների վերապատրաստումը,

• գիտատեսական և կիրառական համատեղ հետազոտությունների իրականացումը:

Comments


bottom of page