top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են. Աստղիկ Ավետիսյան



«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումն արտահերթ է: Երկրի կայունության, զարգացման երաշխիքները կախված են նոր ձևավորվող կառավարությունից: Եթե հանրության գերակշիռ հատվածը վստահում է Նիկոլ Փաշինյանին, ապա պետք է հնարավորություն տալ, որպեսզի արտահերթ ընտրությունները տեղի ունենան: Այս ընտրությամբ պայմանավորված յուրաքանչյուրը թո՛ղ իր գործով զբաղվի՝ քաղաքական գործիչը քաղաքականությամբ, գործարարը՝ գործարարությամբ: Երկար տարիներ քաղաքական գործընթացներում ներգրավածներն իրենց փորձառությունը կարող են օգտագործել այլ ոլորտներում: Հայաստանին նոր քաղաքական դեմքեր և ուժեր են անհրաժեշտ: Հնարավորություն պետք է տրվի ապագա վարչապետին ավելի փորձառու և պրոֆեսիոնալ կառավարություն ձևավորելու, բոլոր գերատեսչություններում, պետական կառույցներում աշխատանքը կաթվածահար է եղել, բոլորի մոտ սպասողական իրավիճակ է, նշանակված կադրերն իրենց պաշտոնին համապատասխան չեն, ընդունվում են որոշումներ, որոնք չեն բխում տվյալ ոլորտի բարեփոխման կամ թե զարգացման սկզբունքներից: Արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են:

0 comments
bottom of page