Զբոսանք «Երևան Սիթի Տուր» ավտոբուսով` աուտիզմով հիվանդ երեխաների համար
Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղով զբոսանք էր կազմակերպվել «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի աուտիզմով հիվանդ շուրջ 30 երեխաների համար: Երեխաները և նրանց ուղեկցող 20 մասնագետները երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսով շրջայց են կատարել մայրաքաղաքով, ծանոթացել նրա տեսարժան վայրերին, պատմությանն ու ճարտարապետությանը:
Նշենք, որ նմանատիպ սոցիալական ծրագրերի միջոցով Երևանի քաղաքապետարանը ձգտում է իր նպաստը բերել առողջական
խնդիրներով երեխաների հանրությանն ինտեգրվելուն: