Փաշինյանը ուղևորվում է Գյումրի
«Ապրիլի 27-ին եւ 28-ին առժամանակ դադարեցնում ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները Երևանում եւ մարզերում: Սա արվում է մեր ավտոերթերը չխոչընդոտելու, ինչպես նաև մեր շարժման մասնակիցներին հանգստանալու հնարավորություն տալու համար: Ապրիլի 29-ից գործողությունները Երևանում ու ողջ հանրապետությունում վերսկսվում են ամբողջ ծավալով»,-նշել էր Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքացիական անհնազանդության գործողությունների փոխարեն Փաշինյանի գլխավորած ավտոերթը շարժվելու է Գյումրի, որտեղ նա ելույթ կունենա Վարդանանց հրապարակում ժամը 18:00-ին:
Ապրիլի 28-ին, ժամը 15:00-ին էլ հանրահավաք է տեղի ունենալու Վանաձորի Արցախ պուրակում: Դեպի Վանաձոր ավտոերթը կշարժվի ապրիլի 28-ին, ժամը 12:00-ին Ավանի Հարսնաքարի դիմացի հատվածից:
Աղբյուրը՝ https://news.am/arm/news/448594.html