top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կարեն Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի հրավերը չի ընդունել


Այսօր, Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև կայանալիք բանակցություններին Կարեն Կարապետյանը չի ներկայացել: Կարեն Կարապետյանի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը կառավարության կողմից մամլո հաղորդագրության մեջ նշել է.

«Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ:

Բացի այդ, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ:Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային:Կարեն Կարապետյանի կարծիքով, պարոն Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ուղղված Հանրապետության նախագահի առաջարկությունը՝ երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին»:


0 comments
bottom of page